Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լորիս Ճգնավորյանը կդառնա ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ Իրանի կողմից

Լորիս Ճգնավորյանը կդառնա ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ Իրանի կողմից
29.09.2019 | 23:33

Իրանահայ հայտնի երգահան, խմբավար և նկարիչ Լորիս Ճգնավորյանի թեկնածությունն առաջարկվել է որպես ՄԱԿ-ի խաղաղության դեսպան՝ Իրանից:
Չորեքշաբթի Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցչության աջակցությամբ Թեհրանում կայացել է «Աշխարհի մշակույթը» խորագրով միջոցառումը՝ նվիրված խաղաղության միջազգային օրվան: Իրանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարիա Դոցենկոն ողջունել է Լորիս Ճգնավորյանին և միջոցառմանը ներկա այլ մշակութային գործիչների: Նա ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ: Արարողության ժամանակ գեղարվեստական և հումանիտար աշխատանքի 70-ամյա փորձ ունեցող Լորիս Ճգնավորյանին առաջարկվել է դառնալ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ Իրանի կողմից:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ