Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արամ Սարգսյան. Հայաստանի քաղաքական դերակատարությունը ԵԱՏՄ-ում

Արամ Սարգսյան. Հայաստանի քաղաքական դերակատարությունը ԵԱՏՄ-ում
30.09.2019 | 13:39

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն պետք է ընդլայնվի, բայց իր պատկերացրածը ԽՍՀՄ-ը վերականգնելն է ԵԱՏՄ-ի տեսքով ու ձևով՝ միայն թույլ և իրեն ենթարկվող պետություններով, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ԵԱՏՄ-ում ներգրավված լինեն ինքնիշխան և տեսակետ ունեցող երկրներ, որպեսզի ինքը միայնակ չլինի...

Վստահաբար Իրանը և Սինգապուրը ԵԱՏՄ անդամ չեն դառնա, ու Հայաստանն էլ ԵԱՏՄ-ում ապագա չունի, բայց որ այդ երկրները՝ մեր նախաձեռնությամբ, մասնակցում են գագաթաժողովին, անկասկած, լուրջ ձեռքբերում է և բարձրացնում է Հայաստանի քաղաքական դերակատարությունը, շեշտում մեր ինքնիշխանությունը»։

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ