Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լոնդոնը կրկին չի բացառել կոշտ բրեկզիտը

Լոնդոնը կրկին չի բացառել կոշտ բրեկզիտը
30.09.2019 | 22:32

Լոնդոնը կրկին հայտարարում է, որ Միացյալ Թագավորությունը հոկտեմբերի 31-ին կարող է լքել Եվրամիությունը առանց Բրյուսելի հետ ընդհանուր հայտարարի գալու՝ Մանչեսթրում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը: «Մենք մշտապես և հստակորեն հայտարարել ենք` մեր քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվել` ԵՄ-ն լքելու ենք հոկտեմբերի 31-ին: Մենք այժմ չենք հստակեցնում, թե ինչ ձևով է դա արվելու: Ամեն դեպքում, մենք այժմ կենտրոնանում ենք Եվրամիության հետ համաձայնություն ձեռք բերելու փորձերի վրա: Դրան զուգահեռ՝ մենք պատրաստվում ենք նաև առանց պայմանագրի ԵՄ-ն լքելու տարբերակին, քանի դա բացառել հնարավոր չէ` հոկտեմբերի 31-ը մոտենում է», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը:

Դիտվել է՝ 296

Մեկնաբանություններ