Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանի ընդդիմությունը հայտնել է, թե ով է հարձակումներ իրականացրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա

Իրանի ընդդիմությունը հայտնել է, թե ով է հարձակումներ իրականացրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա
01.10.2019 | 13:44

Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումների որոշումը կայացրել է Իրանի բարձրագույն ղեկավարությունը, իրականացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ հայտարարել է Իրանի Ազգային խորհրդի ընդդիմադիր ներկայացուցիչ Ալիրեզա Ջաֆարզադեն: «Որոշումն ընդունվել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Համենեի կողմից, պլանավորմանն ու իրականացմանը մասնակցել է ամբողջ բարձրագույն ղեկավարությունը, ներառյալ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»,- ասել է նա:


Նրա խոսքով՝ տեղեկությունն իրենք ստացել են Իրանում գործող «Մոջահեդին-է-հալկ» խմբավորման կողմից, որին աջակցում է իշխանությունը: «Խմբավորումն այդ տեղեկությունը ստացել են իշխանության և կորպուսի ներսում իրենց աղբյուրներից»,- պարզաբանել է Ջաֆարզադեն: Նա նշել է, որ հարձակում իրականացնելու վերջնական որոշումը կայացվել է 2019-ի հուլիսի 31-ին՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նիստում, որը վարել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին, իսկ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ազգային անվտանգության գերագույն խորհրդի մշտական անդամ է:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ