Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պետությունը մտադիր է մինչև տարեվերջ «Գոլդեն Փելես»-ը հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել

Պետությունը մտադիր է մինչև տարեվերջ «Գոլդեն Փելես»-ը հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել
01.10.2019 | 14:11

Մտադրություն կա Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը կառավարությունը որպես նվիրատվություն է ընդունել, կարճ ժամանակում կամ լավագույն առաջարկով հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել՝ ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ պատասխանելով
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:


«Առայժմ թեև որոշումը կայացվել է, դեռևս հանձնման և ընդունման աշխատանքները չեն ավարտվել: Ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կամ հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորն աշխատեցնի որպես հյուրանոց, կամ այն հանվելու է աճուրդի»,- ասաց Բաբայանը:
Նա վստահեցրեց՝ հենց այնպես չեն պահելու այդ կառույցը, կարճ ժամանակում մտադրություն ունեն կամ հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել: Բաբայանը հույս հայտնեց, որ դա կլինի մինչև Նոր տարի:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ