Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լեհաստանը միացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բոյկոտին

Լեհաստանը միացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բոյկոտին
01.10.2019 | 21:58

Լեհաստանը միացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մասնակի բոյկոտին՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության՝ հոկտեմբերի 1-ին Ստրասբուրգում հայտնել է լեհական պատվիրակության նախագահ Ալեքսանդր Պոցեյը: «Ես ու իմ պատվիրակությունը չենք մանակցի Եվրոպայի խորհրդի 70-ամյակի տոնակատարություններին»,-հայտնել է լեհ պատգամավորը: Այսօր Ստրասբուրգում սկսվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը:


Ուկրաինայի պատվիրակությունը չի մասնակցի նստաշրջանի աշխատանքին՝ ի նշան ՌԴ-ի՝ ԵԽԽՎ վերադարձի դեմ բողոքի։ Ուկրաինայի հետ ԵԽԽՎ-ն բոյկոտել են Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Վրաստանը։ ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկյեն ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հավաստիացրել, որ ուկրաինական պատվիրակության հետ համագործակցությունը շատ կարևոր է:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ