Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իգոր Դոդոն. Մոլդովան հուսով է՝ կսկսվեն ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև բանակցություններ ազատ առևտրի մեծ գոտու ստեղծման շուրջ

Իգոր Դոդոն. Մոլդովան հուսով է՝ կսկսվեն ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև բանակցություններ ազատ առևտրի մեծ գոտու ստեղծման շուրջ
01.10.2019 | 22:01

Մոլդովան հույս ունի, որ բանակցություններ կսկսվեն ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի մեծ գոտու ստեղծման շուրջ՝ ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ ելույթ ունենալով Երեւանում, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում։ Նրա խոսքով՝ Մոլդովան հետաքրքիր փորձ ունի, որը կարող է հետաքրքրել նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներին։

«Արդեն 5 տարի Մոլդովայում ներդնում են ԵՄ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, ընդ որում՝ դա տեղի է ունենում ԱՊՀ, բալկանյան երկրների եւ Թուրքիայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի առկայությամբ։ Մենք կարող ենք կիսել այդ ոչ հեշտ, բայց արժեքավոր փորձը։ Մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ բանակցություններ կսկսվեն ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի՝ այդ երկու խոշոր միջազգային կազմակերպությունների միջեւ ազատ առեւտրի մեծ գոտու ստեղծման շուրջ:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ