Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լի Սյեն Լու. ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մեկ քայլ առաջ է Սինգապուրի համար

Լի Սյեն Լու. ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մեկ քայլ առաջ է Սինգապուրի համար
01.10.2019 | 22:01

Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մեկ քայլ առաջ է Սինգապուրի համար՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների ամփոփմանը նշեց Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն:

«Մենք շատ ուրախ ենք այսօր մասնակցել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին: Մենք ուրախ ենք ԵԱՏՄ-ի հետ ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր, որը երկու տարուց ավելի ընթացած բանակցությունների արդյունքն է: Մեր խնդիրն էր բանակցությունների շնորհիվ փոխադարձ շահավետ պայմաններ ապահովել երկու կողմերի համար: ԵԱՏՄ-ի հետ այսպիսի համաձայնագիր կնքելը մեկ քայլ առաջ է մեզ համար: ԵԱՏՄ-ն մեծ շուկա է Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում, և ունի տնտեսական աճի մեծ հեռանկարներ»,- ասաց Սինգապուրի վարչապետը:
Սինգապուրի և Հայաստանի միջև ստորագրվել է Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր, որը վարչապետ Լի Սյեն Լուն կարևոր է որակել: Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ և Սինգապուրի վարչապետների համատեղ ասուլիսից հետո: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ