Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պերուի Կոնգրեսի կողմից նշանակված նախագահի պաշտոնակատարը հրաժարական է տվել

Պերուի Կոնգրեսի կողմից նշանակված նախագահի պաշտոնակատարը հրաժարական է տվել
02.10.2019 | 11:57

Պերուի փոխնախագահ Մերսեդես Արաոսը, որին Կոնգրեսը գործող նախագահ Մարտին Վիսկարայի անգործունյա հայտարարվելուց հետո նշանակել էր նախագահի պաշտոնակատար, հրա՞արվել է և կոչ արել համընդհանուր ընտրություններ անցկացնել:

Արաոսը Twitter-ում գրել է. «Այս հայտարարությամբ ես տեղեկացնում եմ հանրապետության երկրորդ փոխնախագահի պաշտոնը լքելու իմ որոշման մասին… Իմ հրաժարականի հիմնական պատճառն այն է, որ Պերուում խախտվել է սահմանադրական կարգը: Հուսով եմ՝ իմ հրաժարականը կհանգեցնի համընդհանուր ընտրությունների անցկացմանը ամենակարճ ժամկետներում՝ ի շահ երկրի: Իմ ամբողջ կյանքի և հասարակական կարիերայի ընթացքում ես միշտ նախապատվությունը տվել եմ իմ սկզբունքների և օրենքների պաշտպանությանը, այլ ոչ թե առաջնորդվել եմ անձնական շահով»:


Պերուի նախագահ Մարտին Վիսկարան լուծարել էր Կոնգրեսը և 2020-ի հունվարի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակել, պատասխան՝ խորհրդարանը նախագահին անգործունակ է ճանաչել և փոխնախագահ Մերսեդես Արաոսին նշանակել պաշտոնակատար:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ