Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լիլիթ Մակունցը «անհասկանալի» է որակում ՍԴ դիմելու նախագծի առնչությամբ ԲՀԿ-ի դիրքորոշում չհայտնելը

Լիլիթ Մակունցը «անհասկանալի» է որակում ՍԴ դիմելու նախագծի առնչությամբ ԲՀԿ-ի դիրքորոշում չհայտնելը
03.10.2019 | 01:57

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «անհասկանալի» է որակել ԲՀԿ-ի դիրքորոշում չհայտնելը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագծի առնչությամբ: Նախագծի քննարկումը, ամենայն հավանականությամբ, վաղը կամ ուրբաթ կանցկացվի, կհաջորդի գաղտնի քվեարկությունը:


Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու համար առնվազն 80 ձայներ է անհրաժեշտ, «Իմ քայլը» 88 պատգամավոր ունի:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր ասաց, որ ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը: ԼՀԿ-ն հայտարարել է, որ կողմ կքվեարկի: Որոշման նախագիծը «Իմ քայլը» շրջանառության մեջ է դրել երկու շաբաթ առաջ: 94-էջանոց փաստաթղթում ՀՀ օրենսդրության և միջազգային դատարանների նախադեպերին հղում անելով՝ ներկայացվել են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը: Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են ՍԴ առնվազն 6 դատավորների քվեները:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ