Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կառավարությունը միակողմանի խզում է Հյուսիս-Հարավի գլխավոր կապալառու «Կորսան Կորվիամ» ընկերության հետ պայմանագիրը

Կառավարությունը միակողմանի խզում է Հյուսիս-Հարավի գլխավոր կապալառու «Կորսան Կորվիամ» ընկերության հետ պայմանագիրը
03.10.2019 | 13:49

Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ընթացքում քննարկման առարկա դարձավ նաև «Հյուսիս - Հարավ» ծրագիրը: ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը շեշտեց, որ, օրինակ, ճանապարհի Աշտարակ - Թալին հատվածում շինարարական աշխատանքները մեկ տարի է դադարեցված են, և կիսատ ճանապարհների պատճառով վթարներ են տեղի ունենում, արդեն 10 մարդ զոհվել է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե այս պահին կառավարությունը միակողմանիորեն խզում է «Հյուսիս-հարավի» գլխավոր կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության հետ պայմանագիրը՝ փորձելով արագացնել ճանապարհի կառուցման աշխատաննքերը:


««Կորսան Կորվիամ» ընկերությունը գնում է սնանկացման գործընթացով, և մենք այս պահի դրությամբ միակողմանի խզել են, պայմանագրի խզման պրոցեսում ենք, և ամենայն հավանականությամբ լինելու է նաև արբիտրաժային գործընթաց: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք այս պրոցեսով նաև արագացրել ենք ճանապարհի հնարավոր կառուցման պրոցեսները, որովհետև փաստացի դեպի սնանկություն գնացող ընկերությունը ունակ չէր լինելու ճանապարհի այդ հատվածը կառուցել: Այս պահի դրությամբ քննարկում ենք մեր միջազգային ֆինանսական գործընկերոջ հետ, թե ինչ ճանապարհով ենք առաջնորդվելու: Ամենայն հավանականությամբ մեկ լոտով դա դրվելու է մրցույթի»:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ