Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին
03.10.2019 | 14:07

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող հայ-գերմանական հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր բնագավառներում։ Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդավարական բարեփոխումների և ՀՀ-ԵՄ համագործակցության հետևողական խորացման հարցերում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կպահպանենք հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ ի շահ մեր ժողովուրդների։


Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի Գերմանիա կատարած իմ պաշտոնական այցը, որի շրջանակներում կառուցողական երկխոսություն ունեցանք երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ»: Նախագահ Սարգսյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ