Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոգերինին չեղարկել է այցը Բելառուս

Մոգերինին չեղարկել է այցը Բելառուս
03.10.2019 | 22:35

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չեղարկել է այցը Բելառուս, որտեղ հոկտեմբերի 4-5-ը պետք է մասնակցեր ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովին: Համաժողովը նույնպես հետաձգվել է՝ որպես միակ պատճառ նշվում են տարբեր մասնակիցների օրակարգի փոփոխությունները:

Ավելի վաղ Բելառուս այցը չեղարկել են Լիտվայի, Լեհաստանի ԱԳ նախարարները: Հոկտեմբերի 4-ին Մինսկում Մոգերինին պետք է հանդիպեր Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի, հոկտեմբերի 5-ին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ակնկալվում էր նաև, որ Մինսկում ստորագրվելու էր Բելառուսի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը:

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ