Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արարատ Միրզոյան. Հրայր Թովմասյանը կորցրել է ՍԴ նախագահ լինելու շանսը

Արարատ Միրզոյան. Հրայր Թովմասյանը կորցրել է ՍԴ նախագահ լինելու շանսը
03.10.2019 | 22:48

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովը քննարկեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը:


«Որպես ԱԺ նախագահ՝ ես ողջունում եմ «Իմ քայլը» խմբակցության այս զուսպ ձևակերպումներով լի նախաձեռնությունը: Սակայն որպես ԱԺ պատգամավոր և քաղաքական գործիչ՝ ես իմ ձևակերպումներն եմ առաջարկում»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Երբեք ջայլամությունը և փարիսեցիությունը լավ կետի չեն հանգեցնում, եթե մենք ուզում ենք ֆունդամենտալ հարցեր լուժել. միակ ճանապարհը ուղղախոսությունն է: Երկու տասնամյակից ավելի ՀՀ-ում զանգվածաբար ապօրինի ազդեցություններ են գործադրվել ընտրական գործընթացների նկատմամբ, և սրա վերաբերյալ կա լայն հանրային կոնսենսուս»:
Նրա խոսքով՝ այդ ընտրությունների արդյունքում ամբողջ տնտեսությունը կենտրոնացած է եղել մի քանի ընտանիքների ձեռքին, մսխվել են հանրային միջոցները, թալանվել է բյուջեն. «Եթե մենք կազմեինք այս ռեժիմի փաստաբանների թոփ հնգյակը, վստահաբար Հրայր Թովմասյանը լինելու էր նրանցից մեկը»:


ԱԺ նախագահը ընդգծեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել Սահմանադրության ոգու բռնաբարությամբ: «Հրայր Թովմասյանը կորցրել է ՍԴ նախագահ լինելու շանսը. նա չի կարող լինել ՍԴ նախագահ, քանի որ ուներ և ունի քաղաքական մոտիվացիա»,- հավելեց Արարատ Միրզոյանը:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ