Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները խոսել են «Պուտինի գործոնի» մասին

Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները խոսել են «Պուտինի գործոնի» մասին
04.10.2019 | 13:23

Ռուսաստանը կարողացավ հաղթահարել դարասկզբի ճգնաժամը «Պուտինի գործոնի» շնորհիվ՜ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի լիագումար նիստում: «Հիմնական գործոնը, որի շնորհիվ Ռուսաստանը պատվով դուրս եկավ ամենաբարդ փորձություններից, Վլադիմիր Պուտինի գործոնն է: Դա ճիշտ է, և դա պետք է իմանան բոլորը»,- ասել է Իլհամ Ալիևը: Նմանատիպ հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Նա Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել և նշել, որ առանց նրա կառուցողական մասնակցության «ոչ մի առանցքային խնդիր, լինի դա գլոբալ, թե տարածաշրջանային, չի կարող լուծվել»: Դրա հիմնական արժանիքը պատկանում է Վլադիմիր Պուտինին, ընդգծել է Տոկաևը:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ