Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռոբերտ Քոչարյանը կրկին հետազոտվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Ռոբերտ Քոչարյանը կրկին հետազոտվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում
05.10.2019 | 13:43

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ նա երեկ է հետազոտվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։


Քոչարյանը սեպտեմբերի 30-ին ևս հետազոտվել էր նույն բժշկական կենտրոնում։
Երկրորդ նախագահն առողջական խնդիրներ ունի, թե ոչ՝ Քրեակատարողական ծառայությունից չեն մեկնաբանում։ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ասել է՝ նա երկրորդ անգամ է տեղափոխվել բժշկական կենտրոն, քանի որ երկուշաբթի օրն ամբողջությամբ չէր հետազոտվել։ Հարցին՝ հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի, պաշտպանն արձագանքեց՝ չի կարող որևէ բան ասել, քանի որ դեռ հայտնի չեն ամբողջական բուժննման պատասխանները:

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ