Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոսկվան ու Բաքուն կշարունակեն ռազմատեխնիկական համագործակցությունը

Մոսկվան ու Բաքուն կշարունակեն ռազմատեխնիկական համագործակցությունը
05.10.2019 | 13:44

Մոսկվան ու Բաքուն պայմանավորվել են շարունակել աշխատանքները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ հայտարարել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: «Ակտիվորեն զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսօր մենք պայմանավորվել են շարունակել աշխատանքները այդ ուղղությամբ», - ասել է Ալիևը, հիշեցնելով, որ Ադրբեջանի՝ Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանագրի շրջանակում արդեն իրացվել է 3 միլիարդը: Ադրբեջանի նախագահն այդ մասին խոսել է Սոչիում «Վալդայ» ակումբի քննարկումների ժամանակ: Մինչ այդ նա հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ, ըստ պաշտոնական հաղորդումների՝ քննարկել են առևտրատնտեսական հարցեր:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ