Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էկվադորում հայտարարվել է արտակարգ իրավիճակ

Էկվադորում հայտարարվել է արտակարգ իրավիճակ
05.10.2019 | 13:48

Էկվադորում բենզինի գների դեմ բողոքի զանգվածային ցույցերի պատճառով հայտարարվել է արտակարգ իրավիճակ, որ իշխանություններին թույլ կտա ներգրավել զինվորականներին կարգ ու կանոն հաստատելու գործին: Բենզինի գների սուբսիդավորելու որոշումը կառավարության կողմից չեղարկվելուց հետո մարդիկ փողոց են դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու: Այդ որոշման հետևանքով բենզինի գները կրկնակի բարձրացել են: Ցույցերի հետևանքով կաթվածահար է եղել երկրի մի շարք քաղաքների տրանսպորտը, ձերբակալվել է 275 մարդ, պաշտոնական տվյալներով, ակցիաների ժամանակ 28 ոստիկան վնասվածքներ է ստացել: Վառելիքի սուբսիդիան Էկվադորում սահմանվել է դեռևս 1970-ականներին: Չեղարկմամբ իշխանությունները փորձում են պայքարել ճգնաժամի դեմ: Ավելի վաղ Էկվադորը Արժույթի միջազգային հիմնադրամից 4,2 միլիարդ դոլարի պարտք է ստացել, փոխարենը պարտավորվել է կրճատել պետական ծախսերը։

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ