Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սահմանին զոհ և վիրավոր ունենալու հանգամանքը նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքը

Սահմանին զոհ և վիրավոր ունենալու հանգամանքը նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքը
05.10.2019 | 13:52

Իլհամ Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը կառուցողական չէ և հակամարտության խաղաղ հանգուցալուծում չի ուզում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Ղարաբաղն Ադրբեջանն է և վերջ» հայտարարությանը։ Սահմանին զոհ և վիրավոր ունենալու մասին պատգամավորը շեշտեց՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքը, և աշխարհը տեսնում է դա։ «Հայաստանը բանակցային գործընթացը տեսնում է այն տրամաբանությամբ, որը ՀՀ վարչապետը ներկայացրել է ՄԱԿ-ի ամբիոնից», - ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը։

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ