Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վեհափառն ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակին

Վեհափառն ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակին
05.10.2019 | 13:53

Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց նման մակարդակի փոխայցելությունները, որ միտված են նպաստելու երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանն ու գործակցության ոլորտների ընդլայնմանը, և ողջունեց այս ուղղությամբ երկուստեք ձեռնարկվող քայլերը:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ Հայաստանը և Լիտվան մշտապես ունեցել են բարեկամական կապեր` վերհիշելով լիտվացիների զորակցությունը հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման և արցախյան գոյապայքարի սկզբնավորման օրերին: Նորին Սրբությունն անդրադարձավ քրիստոնեական հավատքին և հայոց պատմության ընթացքում փորձությունների հաղթահարման գործում դրա կարևոր դերակատարությանը` մասնավորապես խոսելով Հայոց Եկեղեցու առաքելության մասին: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Լիտվայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ընդունման և դատապարտման առնչությամբ` կարևորելով դա ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնման, այլև մարդկության կյանքում նման ոճիրների կանխարգելման տեսանկյունից:


Լիտվայի խորհրդարանի նախագահն անդրադարձավ պատվիրակության առաքելությանը և երկկողմ հարաբերությունների առավել արդյունավորման անհրաժեշտությանը` վերահաստատելով պատրաստակամությունը Լիտվայի հարուստ փորձառությամբ տարբեր հարցերում աջակցելու Հայաստանին: Վիկտորաս Պրանցկետիսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Լիտվայի կրոնական խճապատկերը, խոսեց արժեհամակարգի մասին:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Լիտվայի Սեյմասի նախագահն անդրադարձան երկու երկրներին ու ժողովուրդներին հուզող խնդիրներին, տարածաշրջանում խաղաղության և կայունության վերահաստատման անհրաժեշտությանը և այդ համատեքստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Նորին Սրբությունը ներկայացրեց Հայոց Եկեղեցու գործադրած խաղաղարարական ջանքերը:
Հանդիպման ավարտին Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ