Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սամվել Ալեքսանյանի նորամուծությունը դժգոհություն է առաջացրել

Սամվել Ալեքսանյանի նորամուծությունը դժգոհություն է առաջացրել
05.10.2019 | 14:06

«Փաստի» տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» խանութների ցանցի՝ Նոր Նորք համայնքում մեգամոլի բացման կապակցությամբ ընկերությունը որոշել է նորամուծություն անել: Ալեքսանյանը հայտարարել է, որ վաճառքի 25-30%-ից և սուպերմարկետում տեղի գումարից բացի, պետք է այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը ևս գանձեն: Նախատեսվում է մեգամոլի մթերային և այլ բաժիններում աշխատող չունենալ: Փոխարենը ամեն ընկերություն պետք է իր մի քանի ներկայացուցիչն ունենա խանութում, որ հերթափոխով աշխատեն: Հակառակ դեպքում ընկերությունները չեն կարող աշխատել մոլի հետ: Խանութի տնօրինությունը տեղեկացրել է արտադրողներին, որ այլևս չեն պատրաստվում իրենց գրպանից վճարել աշխատողների աշխատավարձը, ուստի որոշել են ընկերությունների հաշվին այդ հարցը լուծել: Հարցին ընթացք տալու համար մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Աթենքը», տեղեկացրել են ՏՄՊՊՀ հանձնաժողովին: Արտադրողները գտնում են, որ սա անբարեխիղճ մրցակցության վառ օրինակ է, որը կարող է վատ ավանդույթի վերածվել: Արտադրող ընկերությունները դժգոհում են նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող արտադրանքի իրացման առումով անհավասար մրցակցության պայմաններից: Չի բացառվում, որ առաջիկայում բոլոր արտադրողները միավորվեն և համատեղ ուժերով սկսեն ակցիաներ, այդ թվում՝ գործադուլ անցկացնել, մինչև անհարկի տոկոսներ գանձելու և սուպերմարկետների ցանցերի կողմից իրականացվող այլ «նորամուծությունների» հարցերը, հարկային դաշտի խնդիրներն իրենց օրինական կարգավորումները չստանան»:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ