Յակուտյայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Կռիլովը արջի հարձակման զոհ է դարձել: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Կռիլովը մեկնել էր Օյմյակոնի շրջան՝ որս անելու: Նա կվադրոցիկլով երթևեկելիս արջ է նկատել ու կրակել կենադանու վրա: Երբ որոշել մոտենալ արդեն սպանված արջին, մոտակայքում գտնվող մեկ այլ արջ է հարձակվել նախկին պատգամավորի վրա ու սպանել վերջինիս: «Տեղեկութունը ցավոք ճիշտ է: Ալեքսանդր Կռլիովի անշնչացած մարմինը տեղափոխվել է Տոմտոր»,- ասել է Յակուտիայի ղեկավարի պաշտոնակատար Իգոր Վոդովոզովը: