Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չինաստանը դուրս է եկել Իրանի հետ 5 միլիարդ դոլարանոց գործարքից

Չինաստանը դուրս է եկել Իրանի հետ 5 միլիարդ դոլարանոց գործարքից
06.10.2019 | 23:18

Իրանի նավթի նախարարը հայտարարել է, թե Չինաստանը դուրս է եկել 5 միլիարդ դոլարանոց գործարքից, որով Պեկինը ծրագրում էր մասնակցել Հարավային Պարս հանքավայրից գազի արդյունահանման աշխատանքներին: Տեղեկությունը տարածվել է Իրանի և Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական ճնշումներից հետո: Հարավային Պարսը աշխարհում գազի և նավթի ամենախոշոր հանքավայրն է, որ գտնվում է Պարսից ծոցում և բաժանված է երկու մասի՝ իրանական եւ քաթարյան:


Չինաստանի ազգային նավթային կորպորացիան համաձայնել էր դառնալ իրանական տեղամասերից մեկի ներդրողը, երբ ֆրանսիական Total-ը անցած տարի դուրս էր եկել ծրագրից ամերիկյան հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար: Իրանի նավթի նախարարը պնդել է, թե Թեհանը պատրաստ է սեփական ուժերով և միայնակ շարունակել աշխատանքները:

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ