Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Սերժ Թանկյանի և Էրիկ Իսրայելյանի հետ լուսանկար է հրապարակել և գրել․ «Թանկագին հյուրեր ունենք»։
Հյուրերը ժամանել են Հայաստան՝ մասնակցելու WCIT համաժողովին։ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 6-9-ին։