Քիմ Քարդաշյանը Երևանում է: Նա ժամանել է քրոջ և երեխաների հետ: Քարդաշյան քույրերը դուրս են եկել ոչ թե VIP սրահով, այլ նախագահական։ Լրագրողներին չի հաջողվել հարցեր ուղղել նրան: Քիմ Քարդաշյանը մասնակցելու է Երևանում անցկացվող WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին: Նրա ելույթը նախատեսվում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ին: Հայաստան գալուց հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նա գրել է, որ արդեն ժամը երեքն է Հայաստանում, և ինքը չի կարողանում քնել: Շատ ուրախ է, որ այստեղ է և տեսնում է բոլորին:
Մինչ Հայաստանը գալը աշխարհահռչակ հեռուստաաստղը խոսել էր Հայաստանում աշխատատեղեր հիմնելու մասին, նշելով, որ այս այցը նպաստելու է դրան: