Հայաստան է ժամանել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ և երեխաների հետ։ Քիմ Քարդաշյանը, որպես հատուկ զեկուցող, ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ։ «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար: