Վերջին 10 տարում մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունում նախագահ Հաշիմ Տաչիի իշխող Ժողովրդավարական կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում՝ վկայում են ընտրատեղամասերի 96%-ի հաշվարկված ձայները: Արտահերթ ընտրությունները հոկտեմբերի 6-ին էին: Մասնակցությունը կազմել է 43,2%: Հաղթում է «Ինքնորոշում» ծայրահեղական շարժումը, որին աջակցել է ընտրողների 25,77%-ը: Առաջատարի հետ գրեթե հավասար ձայներով մրցակցում է ընդդիմադիր չափավոր ռեֆորմիստական «Կոսովոյի ժողովրդավարական միություն» կուսակցությունը՝ 25,05% ձայներով:
Կոոսովոյի ժողովրդավարական կուսակցությունը ստացել է ձայների ռեկորդային ցածր՝ 21,16%-ը: Հենց նրանք, 2007-ին իշխանության գալով, Կոսովոն հռչակեցին անկախ պետություն: «Կոսովոյի ապագայի համար դաշինք»-ը ստացել է ձայների 11,62%-ը: Չափավոր ռեֆորմիստական «Կոսովոյի ժողովրդավարական միություն», «Ինքնորոշում» և իշխող կուսակցությունների առաջնորդները հայտարարել են իրենց հաղթանակի մասին: «Ինքնորոշում» շարժումը ևժ ռեֆորմիստները պատրաստ են բանակցություններ սկսել Սերբիայի հետ՝ երկու պետությունների փոխադարձ ճանաչման վերաբերյալ: