ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է. «Նենսի Փելոսին տեղյակ է եղել խորամանկ Ադամ Շիֆի` Կոնգրեսի և ամերիկյան ժողովրդի դեմ գործած բոլոր խարդախությունների և ստերի դեպքերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք և բոլոր այն անձինք, ովքեր մասնակցել են այդ դավադրությանը, պետք է պաշտոնից ազատվեն»: Թրամփի` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հեռախոսազրույցը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, և նա բողոք-դիմում է ուղարկել ղեկավարությանը:
Հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրությունը, այնուհետև` բողոքը: Հաստատվել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոկինը հետաքննություն էր իրականացնում ուկրաինական Burisma Group ընկերության գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը: ԱՄՆ դեմոկրատները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Թրամփի պաշտոնանկության գործընթաց են սկսկել (նրանք մեծամասնություն ունեն): Ընդդիմադիրները Սպիտակ տան ղեկավարին մեղադրում, որ այլ պետությունից աջակցություն է խնդրել վարկաբեկելու քաղաքական հակառակորդին` նախկին փոխնախագահ Ջո Բայդենին` ընտրություններում հաջողություն գրանցելու համար: Թրամփը հերքում է մեղադրանքը: