Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄԷ-ում 7 կին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր

ԱՄԷ-ում 7 կին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր
07.10.2019 | 14:14

Արաբական Միացյալ Էմիրություններում 7 կին դարձել է Դաշնային ազգային խորհրդի՝ խորհրդատվական գործառույթներ կատարող խորհրդարանի պատգամավոր: Կանանց ընտրությունը խորհրդարանում լուրջ առաջխաղացում է 2015-ի ընտրությունների համեմատ, երբ ընդամենը մեկ կին էր ընտրվել օրենսդիր մարմնում: Եվս 13 կին կնշանակվեն էմիրությունների ղեկավարներ՝ երկրի նախագահի հրամանագրի համաձայն: 20 պատգամավորական տեղի համար հատուկ պայքար էր ընթանում. 479 էմիրաթցիներ էին հավակնում այդ պաշտոններին, 180-ը՝ կանայք: Ընտրություններում 117 000 քաղաքացի է քվեարկել, որը 80 000-ով ավելին է, քան 2015-ի ընտրություններում:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ