Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց և մերժվեց

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց և մերժվեց
07.10.2019 | 21:27

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը: Նախկին նախագահի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպանը գտնում է, որ մի շարք հանգամանքներ բացառում են Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը դատական գործին։ Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ գործը քննելու համար Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել, նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ։ Պաշտպանական կողմի մյուս փաստաբանները ևս միացան դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը: Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու և վերադարձավ՝ մերժելով դիմումը:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ