Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան հորատման աշխատանքներ է սկսում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում

Թուրքիան հորատման աշխատանքներ է սկսում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում
07.10.2019 | 21:28

Թուրքիան այսօր հորատման աշխատանքներ է սկսել Միջերկրական ծովի՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական շահերի գոտում, որտեղ գազի խոշոր պաշարներ են հայտնաբերվել: Կղզուց հարավ-արևմուտք գտնվող ստորջրյա հանքավայրերի մերձակայքում աշխատանքն է սկսել թուրքականմ «Յավուզ» հորատող նավը:


«Մենք դեռ անցած շաբաթ էինք հայտարարել, որ հորատումներ իրականացնելու համար նախատեսված «Յավուզ» նավը շարժվել է «Գյուզելյուրտ-1» հանքավայրի ուղղությամբ: Հուսով ենք, որ նավը հորատման աշխատանքները կսկսի այսօր կամ վաղը», - Անկարայում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը:
Միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Կիպրոսի ափամերձ գոտում գտնվող և առայժմ չարդյունահանվող գազի պաշարները պատկանում են Նիկոսիային:


«Մենք հստակորեն հայտարարել ենք, որ միջազգային ջրերում ձեռնարկվող քայլերը ենթարկվում են որոշակի կանոնների: Մենք ասել ենք թուրքերին, որ անօրինական հորատումը մեզ համար ընդունելի լինել չի կարող»՝ Աթենքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ Վաշինգտոնը շարունակելու է այս հարցում դիվանագիտական ակտիվ գործողություններ ձեռնարկել:

Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ