Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակներին գտնվող կրպակներն ապամոնտաժվում են

Մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակներին գտնվող կրպակներն ապամոնտաժվում են
07.10.2019 | 22:00

Երևանում մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակներին գտնվող կրպակներն ապամոնտաժվում են: Այս մասն տեղեկատվությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը՝ հրապարակելով լուսանկարներ:


«Մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակներին ժամանակին թույլատրել են քաղաքաշինական առումով անթույլատրելին, որը նաև ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, վտանգում է մետրոյի տարահանման նորմերը: Բարեկամության հրապարակը Արաբկիրի կարևորագույն հրապարակներից է, որը կարգի բերելու համար մեծ աշխատանք կա անելու... ապամոնտաժվում են այս կրպակները, որոնց մեծ մասը, ի դեպ, չեն գործում»,- նշել է Արամ Դանիելյանը:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ