Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գերմանիան ցանկանում է սերտացնել կապերը Թուրքիայի հետ

Գերմանիան ցանկանում է սերտացնել կապերը Թուրքիայի հետ
08.10.2019 | 12:36

«Բեռլինը ցանկանում է սերտացնել կապերը Թուրքիայի հետ, հատկապես ներգաղթին վերաբերող հարցերում»՝ Welt am Sonntag-ին հարցազրույցում նշել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը: «Մենք ի վիճակի չենք միայնակ լուծել փախստականների և անօրինական ներգաղթյալների խնդիրները: Այդ պատճառով ես կցանկանայի, որ մենք սերտացնեինք կապերը Թուրքիայի հետ. իմ ջանքերը դրան են միտված լինելու է», - նշել է նախարարը: Զեեհոֆերը բարձր է գնահատել սիրիացի փախստականների կարիքները հոգալու հարցում Անկարայի ջանքերը: Նա չի բացառել, որ Թուրքիան կարող է ԵՄ պետություններից հավելյալ ֆինանսական աջակցություն ստանալ իր տարածքում ապաստանած սիրիացի փախստականների խնդիրները լուծելու նպատակով: «Այդ հարցը քննարկվելու է ԵՄ անդամ պետությունների կողմից: Ես կանեմ ամեն ինչ, որ Թուրքիայի քայլերը ըստ արժանվույն գնահատվեն», - նշել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ