Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ սենատորները սպառնում են դադարեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ԱՄՆ սենատորները սպառնում են դադարեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
08.10.2019 | 12:45

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը պատրաստակամություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններ սկսելու դեպքում երկկուսակցական օրինագիծ ներկայացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու մասին: Սենատորը Twitter- ում գրել է. «Սիրիայում իրավիճակի շուրջ ես խոսել եմ սենատոր Քրիս Վան Հոլլենի հետ: Մենք կներկայացնենք երկկուսակցական օրինագիծ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ և կոչ կանենք կասեցնել նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե նրանք մտնեն Սիրիա ու հարձակվեն քրդերի վրա, որ օգնել են ԱՄՆ-ին «Իսլամական պետության» դեմ պայքարում»:

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ