Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսրայելում 5000-ամյա քաղաք է հայտնաբերվել

Իսրայելում 5000-ամյա քաղաք է հայտնաբերվել
08.10.2019 | 12:47

Իսրայելում 5000-ամյա քաղաքի ավերակներ են հայտնաբերվել, որն ամենամեծն ու հնագույնն է, որ երբևէ հայտնաբերվել է տարածաշրջանում: Քաղաքում, որը 6000 բնակիչ է ունեցել, հստակ գծված փողոցներ են եղել, համայնքներ, տաճար և այլ կառույցներ: Քաղաքի տակ էլ ավելի հին՝ 7000-ամյա կառույց է հայտնաբերվել:

Իսրայելցի հնագետները նշել են, որ հայտնագործությունը այդ ժամանակաշրջանից ամենանշանակալիցն է տարածաշրջանի համար: «Սա մեր տարածաշրջանի վաղ բրոնզեդարյան Նյու Յորքն է. մեծ և նախագծված քաղաք, որտեղ հազարավոր բնակիչներ են ապրել»,- ասվում է պեղումների ղեկավարների հայտարարության մեջ: Հնագույն քաղաքը 161 ակր տարածք է ունեցել, որը կրկնակին է նախկինում հայտնաբերված տարածքների համեմատ: Հնագետները տարածքում պեղումներ են կատարել 2.5 տարի:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ