Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տնօրենը

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տնօրենը
08.10.2019 | 12:49

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության

«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Սիրանուշ Անտոնյանը: Տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով, որ նախարարությունը բաց մրցույթ էր հայտարարել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում, որն անցկացվել է սեպտեմբերի 29-ին: Մրցույթի արդյունքում հաղթել և պաշտոնում նշանակվել է Սիրանուշ Անտոնյանը:


Ս. Անտոնյանը ծնվել է 1983 -ին, 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժնում՝ ստանալով մագիստրոսի կոչում: 2014-ից հոգեբանական գիտությունների թեկնածու է: Անտոնյանը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 13 տարվա աշխատանքային փորձ ունի, աշխատել է տեղական և միջազգային այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին է «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշնլը:
որ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր էր այս տարվա հունիսի 27-ից՝ նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանի աշխատանքից ազատման դիմումը բավարարելուց հետո:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ