Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չթույլատրեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանին մեկնել երկրից։ Դատավոր Աննա Դանիբեկյանը երեկ էր անցել խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ամբաստանյալի և նրա պաշտպանի միջնորդությունը՝ վերացնել խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը և թույլատրել որոշակի ժամկետով մեկնել Ավստրիա՝ գործնական հանդիպման և բուժման։ Արմեն Գևորգյանի փաստաբանն ասաց, որ բողոքարկելու են որոշումը։