Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դավիթ Բաբայան. Շահագրգռված ենք ջերմ հարաբերություններ հաստատել ոչ միայն ԱՄՆ-ի հետ

Դավիթ Բաբայան. Շահագրգռված ենք ջերմ հարաբերություններ հաստատել ոչ միայն ԱՄՆ-ի հետ
09.10.2019 | 00:26

Ամերիկացի կոնգրեսմենների այցն Արցախ շատ կարևոր է, կնպաստի ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն, այնպես էլ, ինչ-որ տեղ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը՝ Aysor.am-ի թղթակցին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ջեքի Սփիրի, Ջուդի Չունի և Ֆրանք Փալոնի՝ Լեռնային Ղարաբաղ այցին։ «Այսպիսի այցելությունները կախված են մեր՝ Եռամիասնության շրջանակներում կատարվող աշխատանքներից։ Արցախում ընդհանուր առմամբ նորմալ և դրական են գնահատում ամերիկացի քաղաքական գործիչների այցը։ Հուսով ենք, որ այցերը շարունակական կլինեն։ Շահագրգռված ենք ջերմ հարաբերություններ հաստատել ոչ միայնԱՄՆ-ի, այլ նաև ամենատարբեր երկրների հետ»՝ ասել է Դավիթ Բաբայանը։

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ