Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին։ Ողջունելով գլխավոր քարտուղարին՝ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՍԾՏՀԿ դերը տարածաշրջանային համագործակցության առաջմղման և խթանման գործում: Նա հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը և կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում: Կողմերը կարևորել են հոկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության և Սևծովյան Տնտեսական Համագործակցություն Կազմակերպության ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառման անցկացումը Երևանում և դրա շրջանակներում քննարկումները։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ: