Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քիմ Քարդաշյանը՝ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային ակտիվության մասին

Քիմ Քարդաշյանը՝ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային ակտիվության մասին
09.10.2019 | 00:35

Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդյունավետ է համարում քաղաքական գործիչների ակտիվությունը սոցիալական ցանցերում: Երևանում հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանելով սոցիալական ցանցերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվության մասին հարցին, Քարդաշյանը նկատեց, որ այն կարող է լինել շատ օգտակար, քանի որ շատ մարդիկ են այդ հարթակներում հաղորդակցվում: «Կարող է լինել արդյունավետ, քանի որ սոցիալական ցանցերը մեծ հասանելիություն ունեն: Ինչու ոչ. չօգտագործելու պատճառ չեմ տեսնում: Լավ է, երբ քաղաքական գործիչները սոցիալական ցանցերում ակտիվ են, քանի որ շատ մարդիկ են այդ հարթակներում հաղորդակցվում: Կարծում եմ, որ դա կարող է օգտակար լինել»՝ ասել է նա:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ