Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անտոնիու Գուտերեշը խոր մտահոգություն է հայտնել Սիրիայի կապակցությամբ

Անտոնիու Գուտերեշը խոր մտահոգություն է հայտնել Սիրիայի կապակցությամբ
10.10.2019 | 11:56

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում՝ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, հաղորդում է Associated Press-ը: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևելքում վերջին իրադարձությունների կապակցությամբ: Բոլոր ռազմական գործողությունները պետք է իրականացվեն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, պետք է ապահովել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- ասել է նա:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն վստահության արժանի քաղաքական գործընթացը թույլ կտա երկարաժամկետ հիմքով կարգավորում ապահովել»,- հավելել է Հաքը: Նա հիշեցրել է, որ «ցանկացած որոշման դեպքում պետք է պահպանվեն Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ