Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը վարույթ ընդունել

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը վարույթ ընդունել
14.10.2019 | 21:10

Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում որոշեց Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործի քննությունը մերժել։


ԱԺ որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի և ուղարկել դատավորներին՝ ուսումնասիրության։ ԱԺ ընդունած որոշման հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են:

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ