Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը նամակ է գրել Էրդողանին՝ պահանջելով չվնասել ողջ աշխարհին

Թրամփը նամակ է գրել Էրդողանին՝ պահանջելով չվնասել ողջ աշխարհին
17.10.2019 | 12:36

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է գրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին և հորդորել, որ նա «հիմարություններ չանի» և չվնասի աշխարհին: Նամակի բովանդակությունը ցուցադրել է CNN հեռուստաալիքը: Նամակը թվագրված է հոկտեմբերի 9-ին: Այդ օրը Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում: ԱՄՆ նախագահը չէր ցանկանա պատասխանատվություն կրել Թուրքիայի տնտեսությունը քանդելու համար, սակայն նա ստիպված է դա անել: ԱՄՆ նախագահը նաև ավելացրել է, որ Էրդողանը, հավանաբար, չի ցանկանա իր վրա վերցնել սպանությունների պատասխանատվությունը, որոնք կարող են տեղի ունենալ գործողության ընթացքում: «Եկեք լավ գործարք մշակենք»,- առաջարկել է Թրամփը Էրդողանին: Նա կոչ է արել չվնասել աշխարհին Սիրիայում իր գործողություններով: «Համառ մի եղիր, հիմարություն մի արա», — ասվում է նամակում:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ