Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսում

Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսում
18.10.2019 | 13:57

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեկ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հրադադար հաստատել Սիրիայի հյուսիսում՝ թույլ տալու համար քրդական ուժերին դուրս գալ տարածքից։ «Այսօր ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվեցին Սիրիայում զինադադարի մասին», - ասել է Փենսը ասուլիսի ժամանակ: Նա հավելել է, որ հնգօրյա դադար կհաստատվի, և ԱՄՆ-ը կօգնի քրդական ուժերին դուրս գալ այդ տարածքից։


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին ասել է, որ սա զինադադար չէ, այլ ռազմական գործողությունների ժամանակավոր կասեցում, մինչև «ահաբեկիչները» ամբողջությամբ լքեն այդ գոտին։ Քրդերի առաջնորդած «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» միավորման հրամանատարն ասել է, որ իրենք «պատրաստ են պահպանել հրադադարը»:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ