Թուրքիան կդադարեցնի Սիրիայի հյուսիսում գործողությունը, որպեսզի Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները հնարավորություն ունենան 120 ժամում անվտանգ գոտի հեռանալ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: ««Խաղաղության աղբյուր»-ի շրջանակներում բոլոր գործողությունները կդադարեցվեն, և գործողությունն ինքնին ամբողջությամբ կկանգնեցվի մինչև քրդական ուժերի լիակատար դուրսբերումը», - նշել է փոխնախագահը:
Փենսը հայտարարել է, որ Սիրիայում գործողությունների պատճառով Անկարայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կչեղարկվեն միայն տարածաշրջանում լիակատար հրադադարի հաստատումից հետո: ԱՄՆ փոխնախագահն ավելացրել է, որ Վաշինգտոնը միշտ կապ է պահպանում «սիրիական պաշտպանական ուժերի հետ» և օգնում դուրս բերել նրանց անվտանգության գոտի, որը գտնվում է սիրիա-թուրքական սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա: Նա նշել է՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի համաձայնագրերը ենթադրում են, որ Անկարան պարտավորվում է Քոբանի քաղաքի բնակչության դեմ ռազմական գործողություններ չիրականացնել:
Սիրիացի քրդերի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Ալդար Հելիլը դրական է գնահատել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև Սիրիայում հրադադարի հաստատման համաձայնագիրը: