«Իրանը կտրականապես դեմ է Սիրիայի տարածքում թուրքական ռազմական հենակետերի ստեղծմանը»՝ Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Թուրքիայի և Սիրիայի խնդիրները պետք է հանգուցալուծվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով: Մենք դեմ ենք Սիրիայի տարածքում թուրքական ռազմական հենակետերի ստեղծմանը: Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի», - նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը: