Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վլադիմիր Կարապետյանն անիմաստ է համարում Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումների մասին խոսելը

Վլադիմիր Կարապետյանն անիմաստ է համարում Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումների մասին խոսելը
21.10.2019 | 21:22

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը անհիմն է համարում հայտարարությունները, թե Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Աժժ դիմումի քննությունը Բարձր դատարանի կողմից մերժվելուց հետո Թովմասյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում։ «Եթե ԱԱԾ-ն ինչ-որ հարցեր ունի կոռուպցիայի խնդիրների վերաբերյալ, ես որևէ խնդիր չեմ տեսնում: Այդ մարմինը կարող է յուրաքանչյուր անձի դիմել հարցերով: Գործողությունները այս մակարդակում են այս փուլում իրականացվում, և ճնշումների մասին խոսելը պարզապես անիմաստ է», - ասաց Կարապետյանը։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անգամ Թովմասյանի շուրջ ծավալվող դեպքերը համեմատեց ստալինյան բռնաճնշումների հետ։ Վարչապետի մամուլի քարտուղարը ցինիզմ է որակում ՀՀԿ խոսնակի մեկնաբանությունը․«Իրենք շատ լավ գիտեն ով է Հրայր Թովմասյանը, իրենց գաղափարակիցն է՝ շատ լավ տեղյակ այն հանցագործությունների շարքի մասին, որ այն ժամանակ տեղի է ունեցել, և արել են հենց այդ կուսակցության շատ ներկայացուցիչներ: Դրանով է պայմանավորված իրենց աջակցությունը իրենց, այսպես ասած, վերջին մոհիկանին»:


Կարապետյանը ընդդիմախոսներին խորհուրդ է տալիս վերհիշել, թե իրենք ինչ քայլերի են գնացել, որ Հրայր Թովմասյանն ընտրվի ՍԴ նախագահ։ Ըստ վարչապետի մամուլի խոսնակի, քաղաքական ճնշումներ գործադրվել են հենց նախկին իշխանությունների տարիներին, երբ բազմաթիվ քաղաքական գործիչներ էին բանտարկվում․«Հիշեն այն հետապնդումների, այն հարյուրավոր քաղբանտարկյալների մասին, որոնք այն իշխանության ժամանակ եղել են, և Հրայր Թովմասյանը և ընկերները դրա մասին որևէ խոսք չեն ասել և փաստորեն ամբողջությամբ սատարել են այդ բռնատիրական ռեժիմին»:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ