ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա։ Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ երկու շաբաթով՝ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը, Սեյրան Օհանյանի՝ Հայաստանից բացակայելու վերաբերյալ։ Ինեսա Պետրոսյանը ներկայացրել էր Գերմանիայի բժշկական կենտրոնի հրավերը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարել էր միջնորդությունը։