«Խաղաղության աղբյուր» գործողության սկզբից թուրքական բանակը վերահսկողություն է հաստատել Սիրիայի 111 բնակավայրերի վրա՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Գործողության ընդամենը 9 օրում 765 ահաբեկիչ վնասազերծվել է, իսկ 1500 քառակուսի կիլոմետր ազատագրվել է ահաբեկչական կազմակերպություններից, մենք վերահսկողություն ենք սահմանել 111 բնակավայրերի վրա: Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, հատկապես սննդի, առողջության և անվտանգության ապահովման առումով, որ մեր տարածաշրջանում ապրող եղբայրներն ու քույրերը որևէ խնդիր չունենան»,- ասել է Էրդողանը: Նա նշել է, որ Թուրքիան երկիր է, որը չունի այլ պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ, և քննադատել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի որոշ երկրների դիրքորոշումը, որոնք հայտարարում են ահաբեկչության դեմ պայքարի մասին, բայց չեն սատարում Սիրիայում իրենց գործողությունը: Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան երբեք համաձայնություն չի կնքել ահաբեկիչների հետ և կշարունակի պայքարը:
Էրդողանը խոստացել Է Սիրիայում «անհրաժեշտ քայլերը» ձեռնարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հոկտեմբերի 22-ի հանդիպումից հետո: «Թուրքիայի զինված ուժերի «Խաղաղության ակունք» գործողությունը կասեցվել Է 120 ժամով, հատկացված ժամանակի մեծ մասն արդեն անցել Է: Վաղը մենք ուղեւորվում ենք Ռուսաստան: Մենք այդ հարցը կքննարկեն պարոն Պուտինի հետ եւ դրանից հետո կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,-ասել է Էրդողանը: