Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դոնալդ Թրամփ. Եթե Իրանն իրեն մի քանի բան թույլ տա անել, մենք կհարվածենք նրան այնպես, ինչպես երբեք

Դոնալդ Թրամփ. Եթե Իրանն իրեն մի քանի բան թույլ տա անել, մենք կհարվածենք նրան այնպես, ինչպես երբեք
22.10.2019 | 12:56

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է մասնակցել նոր պատերազմների: Նա սպառնացել է «այնպես հարվածել Իրանին, ինչպես երբևէ», եթե Իրանի ռեժիմը սադրի ԱՄՆ-ին:

«Ես փորձում եմ դուրս գալ պատերազմներից: Սակայն հնարավոր է, որ մենք նորից ստիպված կլինենք մասնակցել պատերազմների: Մենք պատրաստ ենք, ինչպես երբեք: Եթե Իրանն ինչ-որ բաներ անի, մենք կհարվածենք նրանց այնպես, ինչպես երբեք»,- ասել է նա լրագրողներին և հավելել, որ չի ցանկանում ԱՄՆ-ը ներքաշել պատերազմների մեջ, քանի որ հեռավոր երկրներից ամերիկացի զինծառայողների վերադարձն ԱՄՆ իր նախընտրական խոստումներից է: «Երբեմն պատերազմելու ժամանակն է գալիս, սակայն լինում է ժամանակ, երբ պետք է խելացի գործել, ոչ թե պատերազմել»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ